Փորձագիտական շրջանակներում երկար ժամանակ տարածվում են խոսակցություններ, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերընտրվել է, եւ դեռ ՍԴ վճիռը չկայացված՝ շնորհավորանքներ է ստանում, քանի որ աշխարհին խոստումներ ունի տված:
Խոստումներից առաջինը ռուսական սահմանապահներին Գեղարքունիքից մինչեւ Սյունիք տեղակայելն է, երկրորդը՝ պետք է իրականացնի սահմանազատում եւ վերջնականապես լուծի անկլավների հարցը՝ Տիգրանակերտը տալով Արծվաշենի փոխարեն եւ այլն ու դրանով վերջնականապես փակելով նաեւ Արցախի թեման: Եվ երրորդ՝ նա պարտավորություն ունի կոմունիկացիաները բացել եւ կնքել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, եւ դրա գինը լինելու է ճանապարհների ապաշրջափակումը:
Եվ հիմա պարզ է, որ այս գործընթացներով Ալիեւը փորձում է արագացնել իր պլանները, որոնք Նիկոլ Փաշինյանը խոստացել է իրագործել: Ու այսքանից հետո հարց է առաջանում. եթե Փաշինյանն այսքան սիրով եւ հանդուրժողականությամբ կատարում է Ալիեւի պահանջները, ապա մոտ 5 հազար զոհ ու հազարավոր անհետ կորածների կյանքը հանուն ինչի՞ զոհաբերվեց: