Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահի հրավերով հունիսի 20-ին կմեկնի Թուրքիա, լրագրողների հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահը:
«Այցը պատմական է, ՀՀ ղեկավարն առաջին անգամ է նման մակարդակի այց ատարելու», - նշել է Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հրավեր է եղել երկկողմ ֆորմատով։
Հունիսի 5-ին վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Նրանք քննարկել էին Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը։
Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիա էր մեկնել 2023 թվականի հունիսին և ներկա գտնվել Էրդողանի երդմնակալության արարողությանը: