Նիկոլ Փաշինյանի

Աննա Անտոնյան Փետրվար 10, 2022

Հայաստանյան իրականության մեջ այլևս ծաղրը դարձել է քաղաքական կատեգորիա ։

Օրեր առաջ Բելառուսի նախագահի խոսքերին , թե Ո՞ւմ է պետք Հայաստանը , Հայաստանի պատկան մարմինների կողմից որևէ արձագանք չստացավ, կամ ինչպես ասում են Ձայն ի բառբառ անապատի։

Հովիկ Աղազարյանի մանկամիտ բերանով միայն հիշեցին, որ Մինսկի օդանավակայանը փնթի է և դա քաղաքական հուժկու պատասխան գրանցեցին Լուկաշենկոյի դեմ։

Իհարկե Լուկաշենկոյի խոսքը գնում է դեպի Սայուզին միացող հաջորդ պետության `Հայաստանի,  միանալու նամյոկին։ 

Եվ միայն օրեր անց ամեն օր նախկիններին մեղադրող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ,որոշեց , որ պետք է Լուկաշենկոյին պատասխանի դարձյալ նախկինների հասցեին մեղադրանքով ` բա թե մենք ունենք ժողովրդավարություն ,որը ձեր օրոք չի եղել ։ Դարձյալ զավեշտ   , բայց արդեն քաղաքական կատեգորիայից դուրս ։

Ամբիոնից շարունակական մեղադրանքներ հնչեցնող վարչապետը ջայլամային իր քաղաքականությամբ այդպես էլ չի նկատում ,որ  արտաքին քաղաքականության մեջ մենք գլորվել ենք անդունդը , քանզի իր անգլերենի ուսուցիչ Լիլիթ Մակունցը օրինակ  չի աճել անգլերենի ուսուցչի մակարդակից և նրան վստահել Ամերիկայի հետ վարվող դիվանագիտությունը հերթական խեղկատակությունն է։ Եվ այս անսփոփ վիճակը բոլոր երկրների հետ հարաբերությունների կարգավորման դաշտում է։ 

Կիսվել