Փաշինյանը գիտակցաբար խաղում է մարդկանց նուրբ զգայարանների հետ, աներեսի պես համարձակվում մոտենալ իր իսկ մեղքով զոհված տղաների շիրիմներին․ Լևոն Քոչարյան

Աննա Անտոնյան Ապրիլ 18, 2021

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, «Տելեգրամի» իր ալիքում գրառում է արել, որում անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի մարզային այցելություններին։ Գրառման մեջ ասվում է․

«Նա շրջում է մարզերով, ստում է պարզ մարդկանց, խոստանում բաներ՝ լավ իմանալով, որ դրանք հնարավոր չեն, գիտակցաբար խաղում մարդկանց նուրբ զգայարանների հետ, իր իսկ մեղքով զոհված մեր տղաների շիրիմներին աներեսի պես համարձակվում մոտենալ...

Նա պարզապես նման է անհույս թմրամոլի, ով իր թմրանյութը ստանալու համար պատրաստ է ամենավերջին ստորության, կստի ամենահարազատ մարդկանց, կգնա ամենանենգ քայլին, կխոստանա ինչեր ասես... միայն թե ստանա իր ուզածը»:

Հիշեցնենք, որ երեկ Վայոց Ձոր մարզ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում գերեզմանատանը, ուր Փաշինյանն այցելել էր՝ ծաղիկներ դնելու 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, քաղաքացիներից մեկը Փաշինյանին թույլ չի տվել մոտենալ իր հարազատի շիրիմին:

Կիսվել