Պարեկային ծառայության ղեկավարն ազատվել է պաշտոնից

Աննա Անտոնյան Փետրվար 16, 2023

ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՆԳՆ լրատվության վարչությունից։

Հարցին՝ արդյո՞ք իր դիմումի համաձայն է ազատվել պաշտոնից, լրատվության վարչությունից հայտնեցին, որ այլ մանրամասներ չեն կարող հաղորդել:

Կիսվել