Պապիկյանը զորամասի հրամկազմին հանձնարարել է հետևել ինժեներական աշխատանքներին, դիրքերն ավելի անխոցելի դարձնելու համար

Աննա Անտոնյան Մարտ 02, 2023

N զորամիավորում կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել մարտական հերթապահություն իրականացնող զորամասի դասակների, ջոկերի հրամանատարների, մարտական դիրքերի ավագների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Սուրեն Պապիկյանը լսել է զինծառայողների բարձրացրած հարցերը, առաջարկները: Պաշտպանության նախարարը զորամասի հրամկազմին հանձնարարել է պատշաճ հետևել ինժեներական աշխատանքների ընթացքին, անել առավելագույնը՝ մարտական դիրքերն ավելի անխոցելի դարձնելու համար:

Նախարար Պապիկյանը դիրքերի ավագներին վստահեցրել է, որ գերատեսչությունը ջանք չի խնայելու զինծառայողների անվտանգ հերթապահությունը կազմակերպելու, անհրաժեշտ բոլոր միջոցներով ապահովելու համար:

Կիսվել