Պակիստանը կճանաչի Հայաստանը ՄԱԿ-ում, ինչի համար «կանաչ լույս» կստանա ԵԱՏՄ-ում․ ՏԱՍՍ

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 09, 2025

Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը՝ որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչի համար կստանա Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու «կանաչ լույս»։

Այս մասին գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Պակիստանն իսկապես պլանավորում է դա անել և որպես փոխադարձ քայլ համաձայնության հասնել ԵԱՏՄ-ին միանալու հարցի շուրջ»,- ասել է ՄԱԿ-ում գործակալության զրուցակիցներից մեկը։

Մեկ այլ դիվանագիտական աղբյուր նշել է, որ համապատասխան ընթացակարգերը կարող են տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։ 

«Ամեն դեպքում սա կանխատեսելի հեռանկար է»,- հավելել է աղբյուրը։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը որևէ խոչընդոտ չի թողել այս հարցում։

Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը ողջունում է Հայաստանի և Պակիստանի միջև շփումների վերսկսումը՝ այն անվանելով «քայլ առաջ»։

Կիսվել