Պակիստանում զինյալների հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 10 ոստիկան

Աննա Անտոնյան Փետրվար 05, 2024

Առնվազն 10 մարդ մահացել է Պակիստանի հյուսիս-արեւմուտքում ոստիկանական տեղամասի վրա զինյալների հարձակման հետեւան       քով։ Այս մասին տեղեկացրել է Hindustan Times թերթը՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, տուժել է վեց մարդ։ Նահանգի ոստիկանության պետը AFP-ին հայտնել է, որ ավելի քան 30 զինյալներ գրոհ են իրականացրել երեք ուղղություններից, փոխհրաձգությունը շարունակվել է 2,5 ժամ։

Պակիստանում հաճախակի են դարձել բռնության դեպքերը՝ կապված հասարակությունում աճող լարվածության հետ՝ փետրվարի 8-ին նշանակված խորհրդարանական (Ազգային ժողովի՝ խորհրդարանի վերին պալատի) եւ նահանգային օրենսդրական ինստիտուտների ընտրություններից առաջ։

Կիսվել