Ով կարող է Ազգային ժողովում փոխարինել Անդրանիկ Թեւանյանին

Աննա Անտոնյան Օգոստոս 10, 2023

«Մայր Հայաստան» շարժման քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանի մանդատը վայր դնելուց հետո նրան խորհրդարանում, ըստ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի, կարող է փոխարինել ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը։

Նա նշեց, որ առաջիկայում կհայտարարի իր որոշման մասին։

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» շարժման քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը երեկ՝ օգոստոսի 9-ի, հիմնադիր հավաքի ժամանակ հայտարարեց մանդատը վայր դնելու վերաբերյալ։

Կիսվել