Հայաստանի Հանրապետությանը արգելված է զենքի ցանկացած տեսակի ձեռքբերումը ,քանի չի ճանաչվել Ադրբեջանի սահմանների ամբողջականությունը

Աննա Անտոնյան Հուլիս 01, 2021


Հների ձեռագիրը որդեգրած նորերը պտտվում են նույն կադրերի շուրջ և լճացումը մոտ ապագայում ընդգծուն է դառնալու ։ 

Նախարարների պորտֆելները վաղուց այլևս մասնագիտական կողմնորոշման կարևորագույն դրույթը դուրս են թողել աշխատանքային գործընթացի որակական կողմի ապահովումը։

Դրանից է , որ Առողջապահության նախարար նշանակված տնտեսագետ Անահիտ Ավանեսյանը մնում է իր դիրքում ,ու ոչ թե որովհետև լավ է ղեկավարել ոլորտը , այլ որովհետև ծառայություն է մատուցել իշխանություններին ընտրություններում ։ Ամիսներ շարունակ պարապուրդի մատնված նախարարը միայն ընտրություններից առաջ էր հիշել ,որ պետք է շրջի մարզային կատույցներով։ Հասկանալի է ,որ հաջորդ շրջայցը կլինի արդեն մյուս ընտրություններից առաջ ։ 

Կրթության նախարարը ,ով մոլի ընդդիմությունից իշխանություն քայլը կատարեց պաշտոնով ,այս օրերին դեռ որևէ քայլով աչքի չի հառնում. օդից կախված լուրերը ասում են ,թե սպասում է պաշտոնի հաստատման  որը դեռ ՔՊ ներքին խոհանոցում քննարկվում է ։ Իսկ քանի ներքին խոհանոցում աջաբ֊սանդալը կրակին է նոր ուսումնական տարին անորոշ սկիզբ է խոստանում,  ու անհայտ է մնում ԵՊՀ սև շենքի առևտրի կենտրոն դառնալու ոմանց երազանքը ։ 

Պաշտպանության նախարարության մասին խոսելն առհասարակ ավելորդ է , նույն օդից կախված լուրերը ասում են , որ Հայաստանի Հանրապետությանը արգելված է զենքի ցանկացած տեսակի ձեռքբերումը ,քանի չի ճանաչվել Ադրբեջանի սահմանների ամբողջականությունը , իսկ դա ենթադրում է Արցախի մասին վերջնական մոռացում։

Արտաքին գործերի նախարարության մասին ,ինչպես հանգուցյալի մասին լատինական ասացվածքը ` կամ լավը ,կամ ոչինչ։

Ու բոլորը լռեցին ....  

Արմինե Մելքոնյան 

Կիսվել