Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների ևս մեկ փուլ է սկսվելու

Աննա Անտոնյան Մարտ 29, 2022

Մեկուկես ժամից Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների ևս մեկ փուլ է սկսվելու։

Ինչպես հայտնել է լրագրող Անդրեյ Պավլովսկին Telegram-ի իր ալիքում, լրագրողները Դոլմաբահչեի պալատում սպասում են ոչ միայն բանակցող պատվիրակությունների, այլև Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ժամանմանը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռոման Աբրամովիչը նույնպես ժամանել է Թուրքիա։

Կիսվել