Նոր նախագիծը հարվածում է հայ արտադրողներին թիկունքից

Աննա Անտոնյան Նոյեմբեր 30, 2021

2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված պատերազմը մտածելու տեղիք էր տալիս, թե մենք որքանով ենք նպաստում ագրեսորների `Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսությունների զարգացմանը, և ստացվեց այնպես ,որ մենք մեր տնտեսության մեջ բավականին լայն շրջանառության հնարավորություն էինք ընձեռել հենց թուրքականին։ Կառավարությունը որոշում կայացրեց ,որ առաջիկա ամիսների ընթացքում կարգելվի Թուրքիայից ապրանքների ներկրումը։ Հայկական իրականության մեջ արգելքը այլընտրանքային ճանապարհի հնարավորություն է տալիս ,իսկ մենք օրենքը շրջանցելու հարցում գոնե վարպետ ենք ։ 

Այդուհանդերձ հայ արտադրողների մոտ որոշակի հույս արթնացավ երկրի ներսում արտադրության զարգացման հարցում ։ 

Արտադրողը մինչ հույսը իրականություն էր դարձնում կառավարությունը որոշեց թիկունքից հարվածել ։ Կառավարության սեղանին դրվեց նոր նախագիծ ,ըստ որի թուրքական ապրանքների ներկրման արգելքը երկարացնում են վեց ամսով ։ 

Նախագծի մասին զրուցել ենք Էմիլ Ստեփանյանի հետ .

 ֊ Կառավարությանը ներկայացված նախագիծը  , ըստ որի վեց ամսով երկարաձգվում է Թուրքիայից ապրանք ներկրելու արգելքը ,ի՞նչ խնդիրներ է առաջ քաշում հայկական շուկայում։


֊Արգելքը պետք է երկարացվի շատ երկար ժամանակ և զուգահեռ ավելի խստացվի ,այդ թվում արգելվի վաճառքը , արգելվի թուրքական բրենդերի ներկրումը անկախ ներկրման երկրից և նաև հանվի նախկինում ձեռքբերված պայմանավորվածության կետը ։


֊Վաճառքի արգելքը ինչպե՞ս եք պատկերացնում։ 

֊Վաճառքի արգելքը մեր մոտ կստացվի շատ ավելի հաջող , քան ներմուծման արգելքը , քանի որ մեր ՊԵԿ֊ը բավականին ակտիվ աշխատում է , բավականին մեծ հարկային գործակալների ցանց ունի , որոնք առնվազն մեծ խանութները շատ լավ վերահսկում են, շրջում են , դա վերաբերում է ՀԴՄ վերահսկողությանը և ամեն ինչի վերահսկողությանը առհասարակ։ Մենք ունենք վարչական ռեսուրս ,որը օրինակ ՀԴՄ սարքավորումով կարող է ստուգել թուրքական ապրանքների առկայությունը։Լրացուցիչ մեծ ռեսուրսների ներգրավման կարիք պետությունը չունի և վստահ եմ ,որ ՊԵԿ֊ը կարող է լիարժեք իրականացնել վերահսկողությունը։ 


֊Թուրքական բրենդերի հանումը ինչպե՞ս եք պատկերացնում։ 


֊Թուրքական բրենդերի հանումը շուկայից շատ հնարավոր է ։ Ցուցակ է կազմվում ,օրինակ Լ Վայկիկի , կամ Սելպակ,  ցուցակագրում ենք այն բրենդերը ,որոնք չեն թաքցնում իրենց թուրքական պատկանելիությունը և Հայաստան են մտնում ըստ այդ բրենդի ,արգելում են դրանց մուտքը Հայաստան, անկախ ծագման երկրից ։ 


֊ Վերջերս շուկայում հանդիպում են ապրանքներ ,որտեղ made in Turkey հատվածը կտրած է , այ այս ապրանքների պատկանելիությունը ինչպե՞ս են որոշելու ։


֊Դա արդեն այլ կարգի խախտում է՝ ՄԱԿՆՇՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ խախտում ։ Դրա համար էլ է նախատեսնված պատասխանատվություն, որը պետք է իրականացնի Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ՊԵԿ հետ համատեղ։

Նյութը ` Արմինե Մելքոնյանի 

Կիսվել