Նիկոլ Փաշինյանի ՖԲ-յան վերջին գրառումը խղճահարություն է առաջացնում

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 14, 2021

Նիկոլ Փաշինյանի ՖԲ-յան վերջին գրառումը խղճահարություն է առաջացնում


Ալիևը Բրյուսելում նույնացրեց Լաչինի ու, այպես ասած, Զանգեզուրի միջանցքների ռեժիմները։ Իհարկե, Ադրբեջանի նախագահի ասածը չի բխում Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, սակայն անորոշ ձևակերպումներով փաստաթղթերը միշտ նման "պոտենցիալ" ունեն․ դրանց մեկնաբանության իրավունքը մնում է, այսպես կոչված, միջնորդ երկրին, որը բոլոր դեպքերում կարող է "պարիտետային" լուծումներ գտնել։ 

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի ՖԲ-յան վերջին գրառումը խղճահարություն է առաջացնում, ոչ ադեկվատության ընկալում։ Պետության ղեկավարը ոչ թե հրապարակավ նեղսրտում է, այլ դիվանագիտական ողջ ռեսուրսն ուղղում է նրան, որպեսզի որևէ փաստաթղթի անորոշ ձրակերպումները չօգտագործվեն իր երկրի դեմ։ Սա է, որ չի արել Փաշինյանը՝ Ալիևին թույլ տալով Բյուրսելում տիրաժավորել Բաքվի օրակարգը.

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆբ էջից

Կիսվել