Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Բաքվի հետ համաձայնեցված վերջին երկու դրույթները

Աննա Անտոնյան Մարտ 13, 2025

Որո՞նք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են:  Lրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկու դրույթներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղեկայելու վերաբերյալ հարցին, մյուսը՝ դատարաններից փոխադարձաբար հայցերը վերադարձնելու և միմյանց նկատմամբ գործողություններ չիրականացնելուն։

Երկու դրույթների վերաբերյալ բավականին երկար ժամանակ կողմերը առաջարկներ են արել: 

«Այն պահից, երբ ակնհայտ դարձավ, որ մեզ չի հաջողվում և, կարծես թե, չի հաջողվելու ունենալ իդեալական ձևակերպումներ այդ առումով, մենք նաև Անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել և եկել ենք եզրակացության, որ այս պահին առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել: Եվ այս հանգամանքներում ընդունելի է ՀՀ–ի համար», – ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ կայացրել են որոշում, որովհետև համարում են, որ տեքստը կոմպրոմիսային է, ինչպիսին և կարող է լինել խաղաղության համաձայնագիրը: 

«Այլ ժանր, այլ բանաձև խաղաղության համաձայնագիրը չի նախատեսում», – ասել է վարչապետը:

Կիսվել