Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր

Աննա Անտոնյան Հունիս 29, 2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։

Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։

Զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։

Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին և Հայաստանի Կառավարության որդեգրած խաղաղության ռազմավարությանը։

Կիսվել