Նիկոլ Փաշինյանը արտահերթ հավաքի է հրավիրել արտախորհրդարանական ուժերին

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 20, 2022

Կառավարությանում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման է հրավիրել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին:

Սովորաբար այս հանդիպումները տեղի են ունենում ամեն ամսվա վերջին շաբաթ օրը, այս անգամ հանդիպումը նախատեսվածից շուտ է տեղի ունենում:

Այս ձեւաչափով հանդիպմանը այս անգամ մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:

Կիսվել