Նիկոլ Փաշինյանը Կազանից Երևան է վերադառնում այլ ինքնաթիռով

Աննա Անտոնյան Ապրիլ 30, 2021

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Կազանից Հայաստան է վերադառնում այլ ինքնաթիռով: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Կառավարությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, որն այժմ կարգավորվում է: «Եթե խնդիրը չլուծվեց, պատվիրակությունը կվերադառնա այլ ինքնաթիռով», - նշեցին գործադիր մարմնից։

Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Կազանում մասնակցում էին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

Կիսվել