Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ. Քննարկվել են իրավիճակի կարգավորման հարցերը

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 17, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով սահմաններին լարվածության պահպանման փաստը:

Շառլ Միշելը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Քննարկվել են իրավիճակի կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր:

Կիսվել