ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ

Աննա Անտոնյան Մարտ 24, 2022

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ երկու նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:


Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը:


Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել էին Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Կիսվել