Նախագահներ Պուտինն ու Ալիեւը կքննարկեն իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. Պեսկով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 15, 2022

Կրեմլում հույս են հայտնել, որ ՀԱՊԿ խումբը հայ-ադրբեջանական սահման կժամանի այս շաբաթ, այդ թեման կքննարկվի Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այս շաբաթ մենք հուսով ենք, որ (ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ) Զասի գլխավորած տեսչական խումբը, այնուամենայնիվ, կժամանի սահման, որպեսզի այնուհետեւ պատրաստի իր զեկույցը ՀԱՊԿ պետությունների ղեկավարների համար։ Իսկ վաղը հանդիպում կլինի նախագահ (Ադրբեջան Իլհամ) Ալիեւի հետ, որտեղ, իհարկե, դա եւս կլինի օրակարգի առաջին տեղում»,- ասել է նա լրագրողներին։

Կիսվել