ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2025 թ.-ին պաշտպանության վրա կծախսեն 1,5 տրլն դոլար, գրում է Bloomberg- ը՝ վկայակոչելով դաշինքի զեկույցը։
Գործակալությունը նշում է, որ ծախսերն ավելացվում են աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին եւ ԱՄՆ կողմից ճնշումների պատճառով։
Բոլոր դաշնակիցները մտադիր են այս տարի հասնել ՀՆԱ-ի 2%-ի ծախսերի նպատակային ցուցանիշին։ Հաագայում կայացած հունիսյան գագաթնաժողովում նրանք պայմանավորվել են 2035 թ․-ին ՀՆԱ-ի 5 % նոր նպատակային ցուցանիշի մասի։ Դրա 3,5%-ը պետք է ուղղվի անմիջապես պաշտպանությանը, իսկ 1,5%-ը՝ դրա հետ կապված հարցերին, այդ թվում՝ ենթակառուցվածքին։
Ներկայումս միայն երեք երկրում է ցուցանիշը գերազանցում ՀՆԱ-ի 3,5%-ը՝ Լեհաստան (4,48%), Լիտվա (4%) և Լատվիա (3,73%)։