ՄՊՀ-ն Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ ներդրել է պետական օժանդակությունների վերահսկողության նոր մեխանիզմներ

Աննա Անտոնյան Փետրվար 03, 2023

Հայաստանը տարածաշրջանում առաջին երկներից է, որը գրանցամատյանում առկա տեղեկատվությունը հրապարակային է դարձրել:

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պատրավորությունների շրջանակում Համաշխարհային բանկի հետ սերտ համագործակցությամբ ՄՊՀ-ն լայնածավալ աշխատանքներ է իրականացրել պետական օժանդակությունների նկատմամբ վերահսկողության ինստիտուտի զարգացման ուղղությամբ: Մասնավորապես, իրականացվել են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ, ընդունվել են դրանց կիրարկմանն ուղղված ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր, ձևավորվել է տրամադրված պետական օժանդակությունների գրանցամատյան:  Այսպիսով՝ պետական օժանդակության նկատմամբ վերահսկողությունը դրվել է իրավական նոր հիմքերի վրա։

Երկրորդ փուլով հանձնաժողովն արդեն իսկ ձեռնամուխ է եղել պետական օժանդակության օրենսդրության կիրարկմանը, որի շրջանակում Համաշխարհային բանկը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպել էր  եռօրյա աշխատաժողով:

Հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին ծրագրի շրջանակում ներդրված ջանքերի և միջոցառման կազմակերպման համար՝ ընդգծելով ՀԲ-ի հետ հանձնաժողովի տևական համագործակցության կարևորությունը և արձանագրված դրական արդյունքները պետական օժանդակության ինստիտուտի զարգացման գործում։

Կիսվել