Մոտ 40 րոպե է՝ Քննչական կոմիտեում ենք, բայց մեզ ոչ ոք չի ասել, թե Մխիթար Զաքարյանն ինչ քրգործի շրջանակում է այստեղ հրավիրվել. փաստաբան

Աննա Անտոնյան Ապրիլ 22, 2021

Մենք Քննչական կոմիտեում ենք և մոտ 40 րոպե է՝ սպասում ենք, բայց մեզ ոչ ոք չի ասել, թե ինչ քրեական գործի շջանակում ենք այստեղ հրավիրվել: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

Նա նշեց, որ դեռ համբերատար սպասում են, թեև նման պարտավորություն չունեն: «Պարոն Զաքարյանը բարի կամք է դրսևորում, ասում է՝ կսպասեմ ինչքան պետք է, հասկանանք, թե ինչ խնդիր կա»:

Այսօր փաստաբանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Մեղրիի քաղաքապետին հրավիրել էին Ոստիկանության բաժին, սակայն ավելի ուշ Մեղրիի ոստիկանությունից տեղափոխել են Երևան:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ սյունեցիները թույլ չեն տվել նրան մտնել համայնքներ: Բողոքի ակցիա է իրականացվել Սյունիքի տարբեր համայնքներում, որտեղ քաղաքացիները վանկարկել են «Նիկո՛լ, դավաճա՛ն, թո՛ւրք, հողատո՛ւ», հնչել են նաև տարբեր հայհոյանքներ և վիրավորանքներ, որոնց ներքո նա լքել է քաղաքները:

Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մտել է Սյունիքի մարզպետարան և խորհրդակցություն անցկացրել, որի ընթացքում, մասնավորապես, նշել է. «Ես ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին․ հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://www.tert.am/am/news/2021/04/22/lawyer/3591321?fbclid=IwAR1ja9LxrHYwe1qdupqiMJcQwhbqHi7n4ObmFkVCm8Hvy11PGVPWL5G3pFE

Կիսվել