Ռուսաստանը պատրաստվում է մոտ ապագայում Սիրիայի հետ բարձր մակարդակի շփումներին, այսօր Պետդումայում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ չհստակեցնելով սակայն, թե երբ են Ռուսաստանի ղեկավարները պատրաստվում շփվել Սիրիայի նոր իշխանությունների հետ։
Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի և Սիրիայի ժամանակավոր ղեկավարի հեռախոսային բանակցությունները, ինչպես նաև ռուսական պատվիրակության վերջին այցը Դամասկոս, Լավրովը դրանք դրական է գնահատել։
«Սիրիայի գործող ղեկավարները նաև հրապարակավ են հաստատել, որ հաշվի կառնեն երկկողմ հարաբերությունների պատմական, ռազմավարական կոնտեքստը»,-նշել է Լավրովը։