Մոսկվան ակնկալում է մինչեւ մայիս պայմանավորվածություն ձեռք բերել Սյունիքում հյուպատոսության հարցում

Աննա Անտոնյան Ապրիլ 09, 2025

Ռուսաստանն ակնկալում է, որ մինչև 2025 թվականի մայիս կկարողանա կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու ժամկետների վերաբերյալ, այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան ընդգծել է, որ հանրապետության հարավում ռուսական ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է Հայաստանի, Ռուսաստանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշեց, որ այս քայլը կարող է էական խթան հաղորդել առևտրաներդրումային, գիտակրթական, մշակութային և հումանիտար համագործակցության խորացմանը և փոխշահավետ կապերի հաստատմանը այս տարածքի և Ռուսաստանի տարածաշրջանների միջև։

«Մեր երկրների միջև տնտեսական օրակարգի խթանումը Սյունիքում գնալով կարևորվում է ԵԱՏՄ ձևաչափում՝ կապված այս հայկական տարածաշրջանին սահմանակից Իրանի կողմից ԵՄ հետ ազատ առևտրի համաձայնագրի վերջին վավերացման հետ, և սա պետք է հաշվի առնել», - ասել է Զախարովան։

Կիսվել