Միշուստինը ժամանել է Հայաստան. նա կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Աննա Անտոնյան Օգոստոս 24, 2023

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակվելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ կառավարության ղեկավարին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Կիսվել