Միրզոյանը և Արիասը քննարկել են Քիմիական զենքի արգելման հարցի շրջանակներում փոխգործակցության հարցեր

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2025

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասի հետ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

980.jpg (241 KB)

Զրուցակիցները քննարկել են ՔԶԱԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է կազմակերպության գործունեությանը Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՔԶԱԿ մանդատի իրականացման և այդ նպատակով միջազգային արդյունավետ փոխգործակցության և առկա փորձի կիրառման միջոցով։

981.jpg (202 KB)

Արարատ Միրզոյանը և Ֆերնանդո Արիասը մտքեր են փոխանակել միջազգային հարաբերությունների դինամիկ զարգացող պայմաններում շարունակական ու նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության կիրառման հետ կապված հարցերի։


Կիսվել