Միրզոյանն իր չեխ գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2022

Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-չեխական, ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնումէ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը` ֆեյսբուքյան էջում գրառում անելով։
«Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը»,–ասված է գրառման մեջ։
Քննարկվել են հայ-չեխական, ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր։
Հիշեցնենք, որ Միրզոյանն աշխատանքային այցով Չեխիայում է այսօրվանից։ Նա հանդիպում կունենա Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ: Այցի շրջանակներում կքննարկվեն հայ-չեխական կապերի ընդլայնմանը, ժողովրդավարության ոլորտում համագործակցության ամրապնդմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:

Կիսվել