«Միր» վճարային համակարգի սպասարկման վերաբերյալ որոշումը ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն կկայացնեն․ ՀՀ ԿԲ

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 21, 2022

Հայաստանի առևտրային բանկերն ինքնուրույն որոշումներ կկայացնեն ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի սպասարկման վերաբերյալ՝ կապված Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկից:

«ՀՀ առեւտրային բանկերն ինքնուրույն են կառավարում իրենց ռիսկերը, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված: Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, առեւտրային բանկերն իրենց սպասարկման պայմանների փոփոխությունների դեպքում պատշաճ կտեղեկացնեն հաճախորդներին»,- հայտնել են ՀՀ ԿԲ-ից՝  պատասխանելով «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու հնարավորության մասին հարցին։

Նշենք, որ հայաստանյան որոշ լրատվամիջոցները հայտնել են, որ հանրապետությունում դադարեցվել է «Միր» քարտերի սպասարկումը, մասնավորապես, քարտապանները չեն կարող գումար կանխիկացնել բանկոմատներից։

Կիսվել