Միխայիլ Միշուստինն օգոստոսի 24–25–ին կայցելի Հայաստան

Աննա Անտոնյան Օգոստոս 23, 2023

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն օգոստոսի 24-25-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին։ Այս մասին հայտնում են ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից։
Ծաղկաձորում նախատեսվող նիստին սպասվում է, որ կառավարությունները ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում միջնաժամկետ և երկարաժամկետ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը: Կողմերը կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում իրավական մեխանիզմների հետագա կատարելագործումը, այլ երկրների հետ փոխգործակցության գոյություն ունեցող ձևաչափերի ամրապնդումը և հնարավոր գործընկերների հետ կապերի հաստատումը։

Կիսվել