ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 22, 2023

ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին տեղեկանում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի և ներկայացուցչի գրասենյակի պաշտոնական էջից։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը հանգեցնում է Կոնվենցիայով երաշխավորվող իրավունքների խախտման լրջագույն վտանգի և չնայած սույն թվականի սեպտեմբերի 20-ին ձեռք բերված հրադադարի համաձայնության՝ սույն թվականի սեպտեմբերի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, բավարարելով ՀՀ կառավարության ներկայացրած պահանջը, որոշել է Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոց:

 Մասնավորապես,ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ցանկացած գործողության իրականացումից, որը կարող է հանգեցնել Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածներով երաշխավորվող իրավունքների խախտմանը:

 ՄԻԵԴ-ը նաև որոշում է կայացրել այս մասին հրատապ ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին»,– ասվում է հայտարարությունում։

Կիսվել