Միացյալ Նահանգները մտադիր է Իսրայելին ավելի քան 7 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրել: Փաթեթը կներառի ավիացիոն ռումբեր, կառավարվող հրթիռներ և համապատասխան սարքավորումներ:
Վաշինգտոնը հավատարիմ է Իսրայելի անվտանգության ապահովմանը, ինչն առանցքային նշանակություն ունի ԱՄՆ ազգային շահերի համար։
Ամերիկյան աջակցությունը հնարավորություն կտա Իսրայելին ամրապնդել երկրի պաշտպանունակությունը և պատրաստ լինել՝ դիմակայելու հնարավոր սպառնալիքներին: