Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
Աննա Անտոնյան
Օգոստոս 25, 2023
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ պատվիրակությունը օգոստոսի 28-30-ը կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին։
Պատվիրակության կազմում են էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն ու ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։
Կիսվել