Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած Պահպանողական կուսակցությունների դաշինքի ղեկավար Ֆրիդրիխ Մերցը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Քննարկվել է Եվրոպայի անվտանգությունը՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի փոփոխվող քաղաքականության ֆոնին:
Մերցը չորեքշաբթի ուշ երեկոյան սոցցանցերում հրապարակել է իր և Մակրոնի լուսանկարը՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի նախագահին «բարեկամության» և «գերմանա-ֆրանսիական հարաբերությունների նկատմամբ վստահության» համար։
«Մեր երկրները միասին կարող են մեծ հաջողությունների հասնել՝ հանուն Եվրոպայի», — գրել է Մերցը։