Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ չի ցանկանում թուրքական զորքեր տեսնել Գազայում:
Այս մասին ասել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Զինվորական ուժեր ուղարկել ցանկացող երկրները պետք է արդար լինեն Իսրայելի նկատմամբ։ Նրանք չպետք է թշնամանք ցուցաբերեն մեր երկրի նկատմամբ։ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան թշնամական դիրքորոշում է ընդունում ոչ միայն հռետորաբանությամբ, այլև դիվանագիտական և տնտեսական գործողություններով», - ասել է Իսրայելի արտգործնախարարը։