Մենք շահագրգիռ ենք Լիտվայի հետ տարբեր ծրագրերի իրականացմամբ ու նոր նախագծերի քննարկմամբ. Փաշինյանը՝ Լիտվայի դեսպանին

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 18, 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիաս Պուլոկասին:

Վարչապետը կարևորել է հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել երկկողմ փոխգործակցության դրական դինամիկան, որն արձանագրվել է վերջին տարիներին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Լիտվայի հետ տարբեր ուղղություններով ծրագրերի իրականացմամբ ու նոր նախագծերի քննարկմամբ: Վարչապետը շեշտել է նաև Լիտվայի աջակցությունը` Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը նպաստելու առումով:

Նիկոլ Փաշինյանը և դեսպան Պուլոկասը կարևորել են Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի առաջիկա պաշտոնական այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

Կիսվել