Մենք ձգտում ենք խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև և պատրաստ ենք աջակցել դրան. Արաղչի

Աննա Անտոնյան Փետրվար 25, 2025

«Մենք ձգտում ենք խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև և պատրաստ ենք աջակցել դրան», — հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք ուղղություններ, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր:

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով մեկնել էր Թեհրան:

Կիսվել