Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Բրյուսել

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 02, 2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Բրյուսել:

Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանն ընդառաջ կայացել է նախարար Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի առանձնազրույցը:

photo_2025-12-02_12-53-31.jpg (121 KB)

Դեկտեմբերի 2-ի քննարկումների օրակարգում են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր, այդ թվում՝ նոր օրակարգի հաստատումը, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ՝ ներառյալ փոխկապակցվածության խթանում:

Կիսվել