Մեծ Բրիտանիան տասնյակ հազարավոր հրետանային արկեր եւ ավելի քան 1600 հակատանկային միջոցներ կուղարկի Ուկրաինա

Աննա Անտոնյան Հուլիս 21, 2022

Մեծ Բրիտանիան տասնյակ հազարավոր հրետանի եւ ավելի քան 1600 հակատանկային միջոցներ կուղարկի Ուկրաինա:

Փաթեթը 50.000 հրետանային արկ, հակամարտկոցային ռադիոտեղորոշիչ համակարգեր եւ հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր կներառի, հայտնել է պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, փոխանցում է The Telelegraph-ը:

Անցյալ ամիս պաշտոնը լքած վարչապետ Բորիս Ջոնսոնը եւս 1 միլիարդ ֆունտ ստերլինգի ռազմական աջակցություն էր խոստացել Կիեւին, ինչը պատերազմից ի վեր Միացյալ Թագավորության ընդհանուր օգնությունը 2.3 միլիարդ ֆունտի հասցրեց:

Կիսվել