ՄԲ թագուհու հուղարկավորությանը կմասնակցեն մոտ 500 պետությունների ղեկավարներ

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2022

ՄԲ թագուհու հուղարկավորությանը կմասնակցեն մոտ 500 պետությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ

Միացյալ ՆԱհանգների նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի թագուհու հուղարկավորությանն ընդառաջ ժամանել է Լոնդոն, հայտնում է BBC  լրատվականը՝ նշելով, որ նա ներառված է հուղարկավորությանը մասնակցող մոտ 500 ղեկավարների եւ երկրների ներկայացուցիչների կազմում:

Կանադայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի վարչապետներն արդեն Մեծ Բրիտանիայում են, իսկ որոշ հյուրերի, օրինակ Սաուդյան Արաբիայի թագաժառանգի ներկայոթյունը, հակասությունների առիթ է դարձել:

Ակնկալվում է, որ, բացի Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյից, Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզից եւ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնից, ներկա կլինեն Համագործակցության կազմակերպության անդամ այլ պետություների առաջնորդներ նույնպես, այդ թվում՝ Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան եւ Շրի Լանկայի նախագահ Ռանիլ Վիկրեմեսինգեն: Հնդկաստանը կներկայացնի նախագահ Դրուպադի Մուրմուն:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իռլանդացի դաոսիստ Միշել Մարտինը, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եւ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան նույնպես ներկա են լինելու հուղարկավորության արարողությանը: Ինչպես նաեւ ներկա կլինեն Եվրոպական թագավորական ընտանիքների անդամները: Հուղարկավորությանը մասնակցելու է նաեւ Չինաստանի փոխնախագահ Ուան Քիշանը:

Հայտնի է, որ արարողությանը հրավիրված չեն ՌԴ, Բելառուսի, Մյանմարի, Սիրիայի, Վենեսուելայի եւ Աֆղանստանի ներկայացուցիչները: Իրանը, Հյուսիսային Կորեան եւ Նիկարագուան հրավիրված են երկրների դեսպանների մակարդակով:

Ակնկալվում է, որ շատ հյուրեր իրենց հարգանքի տուրքը կմատուցեն թագուհուն Վեսթմինսթերյան սրահում եւ կստորագրեն ցավակցական գրքում: Կիրակի օրը հյուրերը կմասնակցեն Չարզլ 3-րդ թագավորի կողմից կազմակերպված ընդունելությանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին 96 տարեկանում մահացել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը, ով երկիրը ղեկավարել է 70 տարի:

Կիսվել