Մատվիենկոն Ստամբուլում հանդիպում կունենա Էրդողանի հետ

Աննա Անտոնյան Փետրվար 27, 2025

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, որը գտնվում է Թուրքիայում, հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդել է Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը։

«Պլանավորված է Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում», — նշել են մամուլի ծառայությունում:

Մատվիենկոն Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի պատվիրակության գլխավորությամբ փետրվարի 26—27-ը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում։


Կիսվել