Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կիրակի օրը ժամանել է Ադրբեջան։
Այսօր նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպումից մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Նախօրեին Մատվիենկոն հանդիպել է Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ, քննարկել երկկողմ հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ մշակութային և հումանիտար համագործակցությունը։
Նրանք ընդգծել են միջխորհրդարանական հարաբերությունների և խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների կարևորությունը՝ երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում։ Կողմերը նաև նշել են, թե Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները կրում են ռազմավարական դաշնակցային բնույթ։
Մատվիենկոն, նախնական պայմանավորվածությամբ, հունիսի 5-ից 6-ը կժամանի Երևան։
Մատվիենկոն կայցելի Երևան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։