Մարդիկ կան, որ հավատում են Նիկոլ Փաշինյանին, տարօրինակ է, բայց հավատում են. «Իմ քայլը» լքած պատգամավոր

Աննա Անտոնյան Ապրիլ 28, 2021

Ընտրություններին 90 տոկոս չեմ մասնակցի, բայց դեռ ընտրությունների մեկնարկը չի տրվել, քաղաքական ուժերը տեսակետներ չեն հայտնել, որ հասկանաս, որ քաղաքական ուժին պետք է սատարել՝ այս իրավիճակից դուրս գալու համար. լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը: 

 

«Սյունիքի դեպքերից հետո բոլորին ակնհայտ է, թե ինչ տիպի ընտրություններ են լինելու մեր երկրում և ինչ քաղաքացիական բախումների ալիքներ են լինելու: Եթե Սյունիքի դեպքերից 20 հատ էլ կրկնվի, արդեն պարզ է՝ ընտրությունների գաղջը ոնց է տարածվելու Հայաստանում, և դժվար կլինի ժողովրդին համոզել գնալ ընտրությունների: Նմանատիպ օջախ ունենք Գյումրիում, որտեղ պարբերաբար կրկնվում է գերիների հարազատների ակցիաները, որին պատասխան չի տրվում, ու մի փոքր օջախ էլ Վարդենիսում ունենք, պատկերացրեք այդ օջախներ ալիքից հետո ինչ կկատարվի, եթե իշխող ուժը, որն ունի 80 տոկոս ձայն, տարբերակ գտնի խուսափի ընտրությունների գնալուց՝ հաստատ անելու է»,- ընդգծեց նա:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը և նրա նկատմամբ վստահությունը պատերազմից հետո հօդս չի ցնդել, Աթաբեկյանն ասաց. «Վստահություն բառը չեմ ուզում օգտագործել, բայց մարդիկ կան, որ հավատում են Նիկոլ Փաշինյանին, տարօրինակ է, բայց հավատում են»:

Հարցին՝ հասարակությունը վճռականություն կունենա՞ իրավիճակը փոխել, պատգամավորն ասաց, որ դա կապված է ընդդիմության քայլերից. «Իմ կարծիքով, եթե ընդդիմությունը Բաղրամյան փողոցում մի քիչ ավելի գրագետ ու ճիշտ քայլեր աներ, հաջողություն կգրանցեր»:

Դիտարկմանը, թե հայտնի է, որ վարչապետի թեկնածու առաջադրվելու է Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը, պատգամավորն ասաց,՝ով էլ առաջադրվի, միևնույն է, պայքարը գնալու է Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև:

Դիտարկմանը հասարակությունը գիտակցո՞ւմ է, որ այս պահին ընտրում է կայունությունը կամ կործանումը, պատգամավորը նշեց. «Հասարակությունը դեռ չի հասկանում, գնալով խճճվում է փաստարկների դաշտում, երեկ էլ լսեցինք, որ Սյունիքում այն քաղաքացիներն, որոնք իրենց վրդովմունքն են հայտնել, պարզվեց սա ընդիմությունն է կազմակերպել, հետո պարզվեց, որ պատերազմի ժամանակ ունեցել ենք դավաճաններ, Արայիկ Հարությանը հայտարարել է, որ հոկտեմբերին պարզ էր, որ քաղաքական ուժերը չեկան համաձայնության: Ժողովուրդը ամեն անգամ այդ մանիպուլյացիաների զոհ է գնում, և իր մտքերը խառնվում են»:

Կիսվել