Մարդիկ արդեն բացեիբաց խոսում են հունիսին Ստեփանակերտը Բաքվի վերահսկողության տակ անցնելու մասին. Ռուբեն Մելիքյան

Աննա Անտոնյան Մայիս 02, 2021

Իմ կարծիքով՝ ակնհայտ է, որ գոյություն ունի ադրբեջանա-թուրքնիկոլական շատ պարզ համաձայնություն, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի թվիթերյան գրառումներին, համաձայն որոնց՝ հունիս ամսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի ԶՈւ հսկողության տակ։

«Մարդիկ արդեն բացեիբաց խոսում են հունիսին Ստեփանակերտը Բաքվի վերահսկողության տակ անցնելու մասին։

Կարճ ասած՝

1. Պետք է ամեն ինչ անել, որ թուրքնիկոլը հնարավորինս քիչ քվե ստանա։

2. Պետք է ամեն ինչ անել, որ հնարավորինս սահմանափակվեն ընտրությունները կեղծելու՝ թուրքնիկոլի հնարավորությունները։

3. Պետք է գիտակցել, որ ցանկացած թուրքնիկոլական թշնամի է։ Պետք է ձերբազատվել թուրքնիկոլականների նկատմամբ որևէ խղճահարությունից»,- գրել է Մելիքյանը։

Կիսվել