Մարդը չի ասում՝ գնամ փողը ստանամ ծառը տնկեմ, ասում է՝ փողը վերցնեմ ծառը չտնկեմ. Փաշինյանը՝ ինտենսիվ այգիների մասին

Աննա Անտոնյան Ապրիլ 13, 2023

Կառավարության այսօրվա՝ ապրիլի 13-ի նիստում վարչապետ Ն իկոլ Փաշինյանը դժգոհեց ինտենսիվ այգիներ հիմնելու պետական ծրագրի ընթացքից:

«Մենք ասում ենք՝ հարգելի՛ քաղաքացիներ, եթե դուք ծառեր տնկեք մենք ձեր տնկած ծառերի ծախսերի 50%-ը հետ կտանք, այսինքը՝ լավ բան ենք անում չէ՞, մարդկանց աջակցում ենք, որպեսզի երկարաժամկետ շահույթի աղբյուր ունենան: Բայց, ինչքան հասկանում եմ, հայտնվում են դեպքեր, որ ասում են՝ եկեք ծառը չտնկենք, բայց պետությունից փողը ստանանք, չեմ հասկանում՝ ինչու: Ենթադրենք այդ մեկ անգամը խարդախության եղանակով փողը ստացար,  գնացիր դատվեցիր, ընտանիքիդ պրոբլեմ ստեղծեցիր և այլն: Մարդը հողն ունի, չի ասում՝ գնամ փողը ստանամ ծառը տնկեմ, ասում է գնամ փողը վերցնեմ ծառը չտնկեմ: Այսպիսի գործեր ունենք, որոնց կապակցությամբ քրեական գործեր ունենք հարուցված»,-հայտարարեց Փաշինյանը:

Կիսվել