Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ

Աննա Անտոնյան Փետրվար 18, 2025

Փարիզում Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողովի ֆոնին Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ: Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակը, ինչպես նաև Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը: Սպիտակ տան տվյալով՝ երկու երկրի ղեկավարների զրույցն անցել է ընկերական մթնոլորտում:

Մակրոնը հայտնել է նաև, որ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն:

Կիսվել