Մակրոնը ֆրանսիացի ուժայինների հետ կքննարկի Իրանի շուրջ զարգացումները

Աննա Անտոնյան Ապրիլ 02, 2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Ելիսեյան պալատում ուժային կառույցների ղեկավարների հետ խորհրդակցություն կհրավիրի՝ Իրանի շուրջ վերջին զարգացումները քննարկելու նպատակով։

Այսպես կոչված «պաշտպանական կաբինետի» նիստը հրավիրվում է ֆրանսիական իշխանությունների այն մտավախության պատճառով, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կարող են օդային հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։

Նախօրեին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ավելացնում է Մերձավոր Արևելքում տեղակայված ռազմական օդանավերի քանակը։

Կիսվել