Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ հարցն ու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
Աննա Անտոնյան
Օգոստոս 20, 2021
«Էմանուել Մակրոնի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020-ի նոյեմբերի 10-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի մասին: Նշվել է, որ իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և բնակչության հումանիտար կարիքների բավարարման համար:
Փոխադարձ տրամադրվածություն է արտահայտվել՝ համատեղ աշխատելու ԼՂ կարգավորման տարբեր ասպեկտների ուղղությամբ, առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ շրջանակում»,-ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
Կիսվել