Լվովի իշխանությունները քաղաքի բնակիչներին կոչ են արել պատրաստվել ֆորս մաժորային ձմռան

Աննա Անտոնյան Օգոստոս 17, 2022

Քաղաքի իշխանությունները մեծ քանակությամբ վառարաններ են գնում (ժողովրդական լեզվով՝ բուրժույկաներ), որպես «միակը, որը չի դավաճանի, եթե մյուսները շարքից դուրս գան»։
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյը տեսաուղերձ է հղել քաղաքի բնակիչներին, որում կոչ է արել նախապես պատրաստվել ջեռուցման սեզոնի ընթացքում անոմալ իրավիճակների և խորհուրդ է տվել վառելափայտ պահեստավորել:

«Արդյոք Լվովում հնարավո՞ր են անոմալ իրավիճակներ։ Կարծում եմ՝ այո։ Այսօր խնդիրը դժվար պատկերացնելի իրավիճակին պատրաստվելն է։ Փայտը ոչ ոք չի չեղարկել, այն միշտ փրկում է դժվար ժամանակներում»,- հայտարարել է Սադովոյը։

Նա հավատացրել է, որ քաղաքի իշխանությունները մեծ քանակությամբ վառարաններ են գնում (ժողովրդական լեզվով՝ բուրժույկաներ), որպես«միակը, որը չի դավաճանի, եթե մյուսները շարքից դուրս գան»։
Բնակարանային-կոմունալ տնտեսության գծով նրա տեղակալ Իրինա Մարունյակը բնակիչներին առաջարկում է` եթե ֆորսմաժորային իրավիճակ լինի, յուրաքանչյուր տանը ունենալ էլեկտրական թեյնիկ, մարտկոցով աշխատող լամպեր, չոր սպիրտ, էլեկտրական վառարան։
Օգոստոսի 15-ին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ ձմռանը Ուկրաինայի մայրաքաղաքում կարող են հոսանքազրկումներ լինել՝ վստահեցնելով, որ գազի և գեներատորների բացակայության դեպքում իշխանությունները պատրաստ են դիմակայել մազութի պաշարների օգնությամբ, բայց միայն կարճ ժամանակով:
Ավելի վաղ 5.ua հեռուստաալիքը հայտնել է, որ գնորդների հոսքն արդեն զգացվում է Ուկրաինայի բոլոր անտառտնտեսություններում, այս տարի փայտի սեզոնը շատ ավելի վաղ է սկսվել՝ գազի հետ կապված կանխատեսվող խնդիրների պատճառով։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ըստ ուկրաինացի պաշտոնյաների կանխատեսումների` գալիք ձմեռը ամենադժվարն է լինելու Ուկրաինայի անկախացումից ի վեր։

Կիսվել