Լուսավոր Հայաստանի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են

Աննա Անտոնյան Մարտ 19, 2022

Լուսավոր Հայաստանի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են: Մեր նպատակներում և պլաններում  փոփոխություններ չկան, չնայած դրա կարիքն էլ կա, որովհետև յուրաքանչյուր քաղաքական ուժ ժամանակի ընթացքում ունենում է ճգնաժամեր: Ճգնաժամը նորմալ է, բնական է և պետք է: Այլ հարց է, դու այդ ճգնաժամը դիմավորում ես ոտքի վրա պինդ կանգնած, թե լեղաճաք եղած փախուստի ես դիմում ու մերժում ես նոր մարտահրավերները:

Մենք միշտ ասելիք ունեցել ենք քաղաքական դաշտում և ունենալու ենք: Քաղաքական մշակույթի բարելավման համար էլ պայքարելու ենք:


Քաղաքականությունը անհամբերների, վախկոտների, պատեհապաշտների և ժամանակի մեջ քարացածների տեղը չէ:


Դեռևս այսքանը: 

Շաբաթ օր է, բարի հանգիստ:

Գրում է Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում 

Կիսվել